Յակուտսկում Մարեմ-աբրուցյան գամփռի մահը նոյեմբերի կեսին կարող էր իր տիրոջ դաժան գործողությունների հետեւանք լինել, փոխանցում է Lenta.ru-ն:

Ինչպես գրում է պարբերականը անցյալ շաբաթ կամավորի է մոտեցել մի կին ու հայտնել, որ իր շենքի բակում ողջ-ողջ շուն է սատկում: 
 «Տերը լողացրել է նրան ու դրել ցուրտ խցի մեջ, որը հատակ չունի, ոտքերն արդեն սառել են: Հաց եւ ջուր չի տալիս, պարզապես թողել է, որ սատկի», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ժամանած կամավորները տեսել են թաց ու կիսամեռ կենդանուն եւ շտապ տեղափոխել նրան անասնաբուժական կլինիկա: Բժիշկները ախտորոշել են «վարակ» եւ քնեցրել: 

Յակուտիայի ՆԳՆ-ը ստուգումներ է անցկացրել եւ պարզել, որ «տերը որոշել է քնեցնել շանն ու դիմել է Յակուտսկի կենդանապաշտպան ընկերություններից մեկի կամավորներին , որոնք հանգստյան օրերին վերցրել են շանը: Շան տերն ու նրա ընտանիքի անդամները դրականորեն են բնութագրվում, կաթնասունը բազմազավակ ընտանիքի սիրելին էր»:
Սակայն ոստիկանների պատասխանը չի բավարարել կենդանասերներին, որոնք պնդում են, որ կամավորին դիմել է ոչ թե տերը, այլ օտար կին, որը դաժանության ակամա վկան է դարձել: