Ուկրաինան միացել է Եվրոպական տրանսպորտային TEN-T ցանցին: Համապատասխան պայամանագիրը կնքել են Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինն ու Եվրոպական միության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «Կորեսպոնդենտ»-ը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«Արեւելյան գործընկերությա»ն Բրյուսելի գագաթնաժողովի գործնական կարեւոր արդյունքներից մեկը եղավ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի ու Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից ՝ Ուկրաինայի վրա Եվրոպական տրանսպորտային TEN-T ցանցի ինդիկատիվ քարտեզների տարածման մասին Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ բարձր մակարդակի փոխըմբռնման ստորագրումը», -  հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այդ որոշումը կնպաստի ուկրաինական տրանսպորտային միջանցքների մրցունակության բարձրացմանը, լոգիստիկայի կատարելագործմանը, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ տրանսպորտի ոլորտի ֆորմալ առումով դյուրացմանը: