Ռուսաստանցի ըմբիշ Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ իր ընկեր Աքիմ Կուլիեւը, որին կասկածում են Դաղստանում շրջկենտրոնի շենքը հրդեհելու մեջ, խոշտանգումների է ենթարկում եւ «կտրել-բացել է որովայնը», հայտնում է Մեդուզան։
Նուրմագոմեդովը ինստրագրամում հրապարակել է Կուլիեւի լուսանկարը՝ արնաշաղախ ձեռքերով եւ որովայնով։ «Նրան առաջին օրը չէ, որ տանջում են, եւ հերթական կտտանքների ժամանակ նա կտրել է իր որովայնը՝ ասելով, որ չի ստորագրի այն, ինչ ինքը չի արել»,- հայտարարել է ըմբիշը։
Գործի ֆիգուրանտներից մեկի եղբայրը «Կավկազ․ Ռեալիի»-ին հայտնել է, որ Կուլիեւը կտրել է իր որովայնը մի քանի օր առաջ, երբ նրան ու մեկ այլ ֆիգուրանտի Մախաչկալայի քրեական մեկուսարանից տարել էին Ախտի գյուղ։
Հիշեցնենք, որ Ռուտուլի շրջկենտրոնի շենքը հրդեհվել էր 2017-ի սեպտեմբերին։ Հրդեհից ոչ ոք չէր տուժել, սակայն շենքից միայն պատերն էին մնացել։




























