Ռուսաստանի եւ Գերմանիայի գիտնականները երկար ժամանակ ուսումնասիրել են Գրենլանդիայի քաղցրահամ կակղամորթներին` պարզելու, թե ինչպես են նրանք հայտնվել մոլորակի ամենամեծ կղզում, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Սառույցով ծածկված Գրենլանդիան որպես անկենդան կղզի է հայտնի: Այնուամենայնիվ, նրա տարածքը բնակեցված է հարուստ կենդանական աշխարհով եւ ոչ պակաս հարոստ բուսականությամբ:
Նոր ուսումնասիրությունը կենտրոնացել են լճակային (Lymnaeidae) ընտանիքին պատկանող կակղամորթների վրա, որոնք առանց մեծ դժվարությունների բնակեցվում են ամբողջ մոլորակով՝ որպես փոխադրամիջոց թռչուններին օգտագործելով:
Գիտնականները կարողացել են, ոչ միայն պարզել եկվորների հայրենիքը, այլեւ նրանց ժամանման ժամանակը: Պարզվել է, որ խխունջները Հյուսիսային Ամերիկայից են եկել՝ ոչ շուտ քան 11 հազար տարի առաջ:




























