Լոռու մարզում խոզին հարվածելու շուրջ հարեւանների միջեւ սկսված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, իսկ հարեւաններից մեկն էլ հայտնվել դատարանում:

Ըստ մեղադրանքի՝ Լոռու մարզի բնակչուհի Անահիտը 2017թ. մարտին փայտով հարվածել է իր այգի մտած՝ հարեւանների խոզին: Հարեւանի որդին նկատելով դա նախատել է Անահիտին, ինչից հետո վերջինս փայտով չորս անգամ հարվածել է հարեւանին:

Դատարանում Անահիտը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. հարեւանին ինքը չի հարվածել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն Անահիտին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել տուգանքի՝ 30 հազար դրամի չափով: