Գվադելուպեում (Կարիբյան ծովում Ֆրանսիայի անդրծովյան բաժանմունք) տեղակայված Բե-Մաո բանտում տեղի է ունեցել բանտարկյալների կողմից ինքնաշեն զենքի կամավոր հանձնելու խոշոր գործողություն: Այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը:

Ընդհանուր առմամբ հանձնվել է 52 միավոր ինքանշեն զենք:

Կալանավայրի վարչակազմը բոլոր զենք հանձնողներին խոստացել է 30 օրով նվազեցնել ազատազրկման ժամկետը, եթե հետագա խուզարկումերի ժամանակ բանատախցերում  ինքնաշեն զենք, թմրանյութեր կամ այլ արգելված իրեր չգտնվեն:

Բե Մաո բանտը նախատեսված է 450 մարդու համար, սակայն այնտեղ 700 բանտարկյալ կա: 2016 թվականի աշնանից այստեղ երեք զանգվածային խուզարկություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում 430 միավոր զենք է առգրավվել: