Սաուդյան Արաբիայում, 40 մուսուլմանական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Իսլամական հակահաբեկչական դաշինքի առաջին հանդիպումն է տեղի ունենում: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ  Մոհամմեդ բեն Սալմանը հանդիպումը անվանել է «հստակ ուղերձ» ծայրահեղականությանը, հաղորդում է AFP- ն:

«Անցյալ տարի ահաբեկչությունը գործում էր մեր բոլոր երկրներում, որտեղ ոչ մի համակարգվածություն չկար: Այսօր դա կվերանա այս դաշինքի ձեւավորմամբ», - ասել է արքայազնը:

Մուհամմեդի հովանու ներքո դաշինքի ստեղծման մասին հայտարարվել էր 2015 թվականին: Դաշինքում հիմնականում սուննիական մեծամասնություն ունեցող երկներ են ընդգրկվել:

Սաուդյան Արաբիան Իրանին Մերձավոր Արեւելքի զինված խմբերին, այդ թվում Լիբանանի շիիթական «Հիզբոլլահին» եւ Եմենի հուսիթներին աջակցելու մեջ է  մեղադրում:

Թեեւ դաշինքում պաշտոնապես ընդգրկված է նաեւ Կատարը, Ռիադի կազմակերպիչները հայտարարել են, որ հանդիպմանը ներկա չեն եղել Կատարի պաշտոնյաները:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը եւ Բահրեյնը՝ հակաահաբեկչական դաշինքի բոլոր անդամները, հունիսին  Կատարի հետ բոլոր  դիվանագիտական եւ առեւտրային կապերը խզեցին՝  մեղադրելով Իրանի հետ շատ մոտ լինելու եւ իսլամական ծայրահեղականությանը աջակցելու համար: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները: