Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է հրաժարական տալ, եթե ընդդիմությունը կարողանա ապացուցել, որ ինքը կամ իր ընտանիքը օֆշորային տարածքներում թաքնված միջոցներ ունի, հաղորդում է Hurriyet-ը:

«Եթե Թայիփ Էրդողանը մեկ դոլար ունի, ապա դա պետք է ապացուցի: Եթե դա ապացուցվի, ես մեկ րոպե էլ  չեմ մնա նախագահի  պաշտոնում», - ասել է Էրդողանը` անդրադառնալով ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլըչդարօղլուի այն հայտարարությանը, թե Էրդողանի մոտ շրջապատը միլիոնավոր դոլարներ ունի օֆշորային հաշիվներում:

 «Ես հարցնում եմ այդ մարդուն, կա՞ն արդյոք ձեր մեղադրանքներն ապացուցող փաստաթղթեր: Եթե կան, հրապարակեք դրանք եւ ես ինչ անհրաժեշտ է, կանեմ», - ասել  է նա:

 «Եթե դուք դա չանեք, կխոսոտովանեք, որ զրպարտել եք եւ ներողություն կխնդրեք», - ասել է Էրդողանը:

Նա նաեւ նշել է, որ իր փաստաբանները Քիլըչդարօղլուի դեմ հայց են ներկայացրել՝ 1,5 մլն թուրքական լիրի (մոտ 350 հազար դոլար) չափով բարոյական վնասի համար փոխհատուցում պահանջելով: