Իսլամական երկրներում վերջին 5 տարիներին ահաբեկչական գրոհներից սպանվել է եւ վիրավորվել ավելի քան 200 հազար մարդ, հայտնում է DW–ն։

Էր Ռիադում այսպիսի տվյալներ է ներկայացրել իսլամական ռազմական կոալիցիան։

Իսլամական երկրներում վերջին 5 տարիներին ավելի քան 200 հազար մարդ է սպանվել կամ կամ վիրավորվել ահաբեկչությունների հետեւանքով։ Այս տվյալները ներկայացվել է նոյեմբերի 26-ին Էր Ռիադում կայացած Իսլամական ռազմական հակաահաբեկչական կոալիցիայի (IMCT) առաջին հանդիպմանը։

Ահաբեկիչների հասցրած վնասն այդ երկրներում հասել է մոտ 350 մլրդ դոլարի։ Զոհերի ավելի քան 70 տոկոսը բաժին է ընկնում 4 իսլամական պետությունների՝ Իրաքին, Աֆղանստանին, Նիգերիային եւ Պակիստանին։