Գերմանիայի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը պատրաստ է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ Գերմանիայի նոր կառավարության ձեւավորման շուրջ բանակցություններ սկսել, Բեռլինում լրագրողներին է հայտնել ՔԴՄ ղեկավար եւ դաշինքի առաջնորդ, գործող կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ»,- ասել է Մերկելը եւ հավելել, որ ինչպես նոր կաբինետի ձեւավորման շուրջ նախորդ՝  Ազատ դեմոկրատական կուսակցության եւ «Կանաչների» հետ բանակցությունների դեպքում, որն ավարտվել նոյեմբերի 20-ի գիշերը, այնպես էլ հիմա դաշինքը մտադիր է գործել «լրջորեն ու ակտիվորեն՝ ձգտելով բանակցությունների հաջողությանը»: