Այն բանում, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ընձեռած առավելություններից պատշաճ ձեւով չկարողացավ օգտվել, մեղավոր է ոչ թե ԵՏՄ-ն, այլ երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը: Այս մասին նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ ԵՏՄ-ից դուրս գալն առաջացած հարցերի լուծման ամենակարճ ու հասարակ ճանապարհն է:
«Եթե կան Կառավարություն եւ իշխանություններ, որոնք ի վիճակի են ադեկվատ քաղաքականություն վարել, ապա ցանկացած ինտեգրացիոն բլոկից սեփական երկրի շահը հետապնդելու հնարավորություն միշտ կգտնվի », - հստակեցրել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԵՏՄ այլ երկրներ կարողացել են այդ կազմակերպության մեջ գործող կանոնները հարմարեցնել իրենց ազգային շահերին, իսկ Հայաստանը չի կարողացել, եւ այժմ նախաձեռնության հեղինակների կողմից փորձ է արվում արտաքին մեղավորներ գտնել՝ ի դեմս Բելառուսի ու Ղազախստանի նախագահների:




























