Լսումներն ապացուցեցին, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ոչ այլ ինչ էր, քան ճնշումների ներքո արված քայլ: Այդ մասին նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասել է դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Մանե Թանդիլյանը:
Ըստ նրա՝ չի կարելի ԵՏՄ անդամությունը եւ Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագիրը համեմատել. «Կասկած չկա, որ դա արտաքին ճնշման ներքո է արվել: Մենք ուզում էինք ցույց տալ, թե ինչ կարող էր ունենալ Հայաստանը եւ արդյունքում նա ինչից զրկվեց», - նշել է Թանդիլյանը:




























