Հնդկաստանում ոստիկանության աշխատակիցները փղերի են օգտագործել՝ փորձելով երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Ասամ նահանգի Ամանչ անտառային գոտում ապօրինի ապրող հարյուրավոր մարդկանց դուրս հանել, հաղորդում է AP-ն:
Ոստիկանությունը բուլդոզերներ եւ փղեր է օգտագործել: Տեղացիներն ի պատասխան քարեր են նետել նրանց վրա:
Ոստիկանության կոմիսար Հիրեն Նատը հայտնել է, որ բախումների ընթացքում արցունքաբեր գազ կիրառելուց հետո 5 ցուցարարներ վիրավորվել են:
Իշխանությունները մտադիր են 1000 բամբուկից պատրաստված տներ ոչնչացնել:




























