Անկարայում քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի շարժման հովանավորներից մեկը համարվող գործարար Մեմդուխ Չըքմազը Սուդանից Թուրքիա է բերվել, հաղորդում է Anadolu-ն:
Թուրքիայի անվտանգության ուժերի աղբյուրները հայտնել են, որ Չըքմազին հնարավոր է եղել հայտնաբերել Ազգային հետախուզական կազմակերպության հատուկ խմբի գործողությունների շնորհիվ:
Չըքմազը, որը ծնունդով Թուրքիայի Չորումա քաղաքից է եւ երկրում մի շարք ավտոմեքենաների լիցքավորման կայաններ է ունեցել, աղյուսե գործարան, 2016-ին փախել է Սուդան: Ըստ Թուրքիայի անվտանգության ուժերի աղբյուրների՝ նա Գյուլենի կողմանկիցների հաշիվներին Սուդանից միլիոնավոր դոլարներ է փոխանցել, որոնք իբրեւ թե նա որպես «նվեր» Չորումի գործարարներից է ստացել:
Հիշեցնենք, որ Անկարայի իշխանությունները Գյուլենին անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ են մեղադրում: ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը բոլոր մեղադրանքները հերքում է:


























