Դարֆուրում զինյալների հետ բախման արդյունքում Սուդանի 10 զինվորական է զոհվել, այդ թվում մեկ գեներալ, հաղորդում է SUNA պետական լրատվական գործակալությունը:
Դարֆուրի հակամարտությունը սկսվել է 2003 թվականին, երբ հիմնականում ոչ արաբական ցեղերը Սուդանի կառավարությանը դեմ էին արտահայտվել, այդ ժամանակից ի վեր, բախումները պարբերաբար բռնկվել են, թեեւ անցյալ տարի կառավարությունը հայտարարել էր միակողմանի զինադադարի մասին:
Պաշտպանության նախարար Ալի Մոհամեդ Սալեմը հայտարարել է, որ Դարֆուրի զինյալների առաջնորդ Մուսա Հիլալը կալանավորվել է եւ Դարֆուրում իրավիճակը կայունացել է:




























