Նոյեմբերի 27-ին, ժամը 17:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բարբյուսի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ինժեներասակրավորական խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերված առարկան հանդիսանում է МОН-50 տեսակի հակահետեւակային բեկորային ական՝ 10 կգ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի մեջ:
Ժամը 20:45-ին N զորամասի ինժեներասակրավորական ջոկատը զինամթերքը տեղափոխել է զորամասի տարածք:




























