Կանադայի կառավարությունը խոստացել է 100 մլն կանադական դոլար (մոտ 79 մլն ԱՄՆ դոլար) վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որոնց պետական ծառայությունից կամ բանակից հեռացրել են սեռական կողմնորոշման պատճառով, հայտնում է CBC News-ը:

Փոխհատուցում պետք է ստանա մի քանի հազար մարդ, որոնք նախկինում կոլեկտիվ հայց են ներկայացրել կառավարությանը: Մանրամասների քննարկումից հետո համաձայնագիրը պետք է ընդունի Դաշնային դատարանը:

Վարչապետ Ջասթին Թրյուդոն մտադիր է հրապարակավ ներողություն խնդրել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներից, որոնք երբեւէ խտրականության են ենթարկվել իրենց սեռական կողմնորոշման պատճառով: Օտավայի իշխանություններն էլ պատրաստ են 250 հազար կանադական դոլար (մոտ 197  հազար ԱՄՆ դոլար) տրամադրել հոմոֆոբիայի դեմ պայքարի ծրագրերի համար: