Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել tax free-ի ներդրման մասին՝ ավելացված արժեքի հարկի վերադարձման համակարգ Ռուսաստանում արտադրված ապրանքներն արտահանելիս այն երկրների քաղաքացիների համար, որոնք չեն մտնում Եվրասիական տնտեսական միության մեջ, փոխանցում է Коммерсант.ru. 

Համապատասխան հոդվածը մտցված է Հարկային օրենսգրքի մեջ:

Օրենքն ուժի մեջ կմտնի դետեմբերի 27-ին, սակայն համակարգը կսկսի աշխատել 2018 թվականի հունվարի 1-ից ոչ վաղ, երբ Ռուսաստանում մեկնարկում է ԱԱՀ-ի մասով հերթական հարկային ժամանակաշրջանը: Պետական դուման օրենքն ընդունել է նոյեմբերի 16-ին:

2018 թվականից զբոսաշրջիկներին ԱԱՀ-ի վերադարձը կիրականացվի ամբողջ երկրում, սակայն առաջին տարին համակարգը կգործի միայն Մոսկվայի, Մերձմոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ Սոչիի խանութներում՝ ԳՈւՄ-ում, Bosco di Ciliegi առեւտրի օբյեկտներում, «Պետրովյան պասաժում», ՑՈւՄ-ում, Տրետյակովյան անցումում եւ այլն: