Հայաստանում անտառային հրդեհներն ավելի ու ավելի մեծ տարածքներ են ընդգրկում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում ՄԱԿ զարգացման գրասենյակի աշխատակից պրոֆեսոր Հովիկ Սայադյանը։
Փորձագետը նշեց, որ պաշտոնական տեղեկություններով՝ 2017 թվականին Խոսրովի անտառում այրվել է 1641.64 հա տարածք, իսկ արգելոցի սահմաններից դուրս՝ 74.66 հա։ «Վայոց ձոր» արգելոցում այրվել է 609.016 հա տարածք, իսկ «Արագածոտն» արգելոցում՝ 762 հա»,– ասել է Սայադյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ այրվել է 3087.316 հա տարածք այն դեպքում, երբ Երեւանի մակերեսը կազմում է 25 հազար հա։
Միաժամանակ նրա խոսքով՝ 2001-2015թթ. Հայաստանում գրանցվել է հրդեհի մոտ 400 օջախ, ինչի պատճառով այրվել է 4402 հար տարածք, որոնցից 2714.4-ը անտառային։ Այսպիսով՝ 2001-2017թթ.այրվել է Հայաստանի անտառային տարածքներից ավելի քան 1 տոկոսը, որոնք շատ դժվար են վերականգնվում։




























