ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք «Հայր եւ որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Երեւանում գործունեություն ծավալող այս ընկերության 15.11.2017թ. արտադրության Տավարի կոտլետ (38 կգ, պահման ժամկետը 60 օր) նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ծառայությունը կասեցրել է արտադրատեսակի իրացումը. այն ենթակա է ոչնչացման կամ օգտահանման: Տնտեսվարողին տրվել է իրացման ցանցերից խմբաքանակի ետկանչի կարգադրագիր:
Կասեցվել է նաեւ «Հայր եւ որդի Փաշայաններ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը, հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք եւ ներկայացնել լաբորատոր փորձաքննության:




























