Արմավիրի մարզի Նորապատ գյուղում հոկտեմբերի 22-ին բնակելի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով դրսում հայտնված բնակիչներին մի մասին ժամանակավոր բնակարան հատկացնելու բնակարանային խնդրիրը լուծվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիր քաղաքի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը: Նա նշեց, որ որոշ բնակիչների համար բնակարաններ են գտնվել, որոնց վարձակալության հարցը լուծելու է Արմավիրի քաղաքապետրանն ու մարզպետարանը: Իսկ մի մասն էլ շարունակում են ապրել իրենց հարազատների տներում, որոնց բնակարանային հարցը կլուծվի առաջիկայում: Արդյոք կան վրաններում ապրողներ, փոխքաղաքապետը նշեց. «Իմ իմանալով վրաններում գիշերողներ չկան»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 22-ին Նորապատ գյուղում հրդեհվել է երկհարկանի բնակելի շենք, 10-ից ավելի բնակիչ ապրում է հրդեհված շենքի հարեւանությամբ գտնվող վրաններում:
Արմավիր քաղաքի փոխաքաղաքապետ Մելիք Բաղդասարյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, թե Արմավիրի քաղաքապետարանում արտահերթ նիստ է եղել, որոշվել է բնակարանները կորցրած քաղաքացիներին տրամադրել առաջին անհրաժեշության պարագաներ, նա նշել էր, որ քայլեր են ձեռնարկվում անօթեւան դարձած 10 ընտանիքի տուն տրամադրելու համար:




























