Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է Գերմանիայում էկոլոգիապես մաքուր տրանսպորտային համակարգի ստեղծմանն ուղղված ծրագրերի քանակն ավելացնել, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Մերկելը, հաղորդում է DW-ն:

Կանցլերի համաձայն՝ նոր կառավարության խնդիրը 2018 թվականին Տեղական եւ քաղաքային կառավարություններին հատուկ տրանսպորտային հիմնադրամի ֆինանսական աջակցություն տրամադրելը կլինի:

Այն ստեղծվել է սեպտեմբերին էլեկտրատրանսպորտի ենթակառուցվածքը եւ հասարակական տրանսպորտի զարգացումը բարելավելու նպառտակով:

750 միլիոն եվրո բյուջեից պետք է հատկացվի, մոտ 250 միլիոն՝ ավտոմեքենաների արտադրողներից: