Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումը նրա «միջազգային պարտավորությունների եւս մեկ անընդունելի խախտում» է:

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղարը, հաղորդում է Reuters-ը:

«Այս փորձարկումը եւս մեկ լուրջ սադրանք է եւ միջազգային անվտանգության համար սպառնալիք», - ասել նա:

Հյուսիսային Կորեան արձակել է հրթիռ, որը Ճապոնիայի պաշտպանության նախարարության գնահատմամբ, հավանաբար ընկել է երկրի բացառիկ տնտեսական գոտում: Պենտագոնն ասել է, որ Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել: