ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի արձակումից հետո ԱՄՆ-ն «կլուծի իրավիճակը», հաղորդում է AP-ն:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է բալիստիկ հրթիռի արձակման մասին:
Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսի խոսքով՝ «Թրամփը» տեղեկացվել էր, երբ հրթիռը դեռ օդում էր»:
Ավելի վաղ ճապոնական NHK հեռուստաալիքը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռը, որը մոտ 50 րոպե տեւողությամբ թռիչքից հետո, կարծես թե ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Պենտագոնը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել:




























