Ավստրալիայի Վիկտորիա նահանգը երկրում առաջինը կլինի, որտեղ էֆտանազիան կօրինականացվի, հայտնում է ABC-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2019 թվականի կեսին: Խորհրդարանում անցկացված էֆտանազիայի օրինականացման մասին օրենքի շուրջ բանավեճերը տեւել են մոտ 100 ժամ, որի արդյունքում այն հավանություն է ստացել: Այնուհետեւ օրինագիծը կփոխանցվի նահանգապետին՝ թագավորական հավանություն ստանալու համար:




























