Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի արտգործնախարարները համաձայնվել են, որ անհրաժեշտ է ուժեղացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ու ճնշումը՝ կապված նոր բալիստիկ «Հվասոն-15» հրթիռների փորձարկման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցի արդյունքում հարավկորեական քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությանը։

Հյուսիսային Կորեայում հրթիռի գործարկումից հետո, որն ընկել էր Ճապոնիայում՝ Աոմորոյից դեպի արեւմուտք,  Ճապոնիայի արտգործնախարար Տակո Կոնոն խոսել է  իր հարավկորեացի գործընկեր Կան Գյոնի հետ։

Վերջինիս խոսքով՝միջազգային հանրությունը «պետք է շարունակի իր դիվանագիտական ջանքերը՝ զսպելու Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային ներուժը, այյդ թվում նաեւ կոպիտ պատժամիջոցների ու ճնշման միջով»։