Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու մասին» «Ելք» խմբակցության առաջարկը մերժվեց: «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլշեւիկ Կասյանի անվամբ ոչ միայն փողոց, այլ նույնիսկ հուշատախտակ չպետք է լինի:
Տիգրան Ավինյանին հարց ուղղեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ արդյոք այս նախագիծը ներկայացնելուց հաշվի է առնվել Էջմիածնի կարծիքը. «Մենք դեմ չենք, որ Երեւանը Վազգեն Վեհափառի անունով փողոց ունենա, բայց արդյոք Էջմիածնի կարծիքը հաշվի եք առել»:
Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսել են կաթողիկոսի խոսնակի հետ եւ փաստացի՝ Էջմիածնի դիրքոշորումն այն է, որ դեմ չեն Կասյան փողոցի վերանվանման համար: Տարոն Մարգարյանը նշեց, որ ներկայացված նախագծում ընդգրկվի նաեւ Էջմիածնի դիրքորոշումը գրավոր տարբերակով:




























