Սյունիքի մարզում կնոջը, դստերը եւ զոքանչին ծեծելու մեջ մեղադրվող տղամարդը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթը հոկտեմբերի 8-ին երեկոյան ալկոհոլ օգտագործած՝ ոչ սթափ վիճակում, ծեծել է կնոջը, դստերն ու զոքանչին:

Դավիթին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: