Արգենտինայի պատմության մեջ ամենամեծ դատական գործընթացի շրջանակում 48 նախկին զինվորականի դատապարտել են երկարատեւ բանտարկության, փոխանցում է DW–ն։

Նրանցից 29-ը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ 19-ը բանտարկվել են 8-25 տարով։ Բուենոս Այրեսի դատարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դատապարտվածները մեղավոր են ճանաչվել առեւանգումների, խոշտանգումների եւ սպանությունների մեջ։

Ընդհանուր առմամբ նախկին զինծառայողներին մեղադրում են 1976-1983թթ. քաղաքացիական պատերազմի տարիներին 789 մարդու սպանության մեջ։