ՌԴ դեմ ամերիկյան պատժամիջոցների վերջին փաթեթն ուղղված է Եվրոպայում ռուսական գազային հնարավորությունների դեմ, սակայն Մոսկվայում փոխշահավետ գազային նախագծերի իրականացման հույս ունեն, ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ այսպիսի գործողությունների դրդապատճառը Եվրոպա իր հեղուկ բնական գազը մատակարարելու եւ դրա համար խողովակատարով գազ մատակարարող ՌԴ-ին դուրս մղելու ԱՄՆ ցանկությունն է:

«Ցավոք, Բրյուսելում մեր գործընկերները նույնպես սկսել են իրավիճակը թեթեւակի պղտորել՝ որոշումներ ընդունելով, որոնք ուղղված են մեր մատակարարումների վրա երրորդ գազային դիրեկտիվը, երրորդ էներգետիկ փաթեթը տարածելուն: Հույս ունենանք, որ Եվրոպայում խելամտությունը կգերակայի, եւ գազային այս նախագծերը կիրականացվեն, որովհետեւ դրանք կոմերցիոն բնույթ ունեն եւ փոխշահավետ են թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի համար»,- շեշտել է ՌԴ վարչապետը: