Նոյեմբերի 30-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի  պահեստում տեղի է ունեցել պայթյուն:

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տվյալների ապահեստի ներսում՝ ապակե պատուհաններով սենյակում (6 քմ), պայթել է տաքացուցիչի կողքին դրված ներկի տարան՝ առանց հրդեհի բռնկման:

Պատահարի հետևանքով վնասվել է աշխատակցի ոտքը, որին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: