ՀԱՊԿ-ում ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ են պատրաստել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, փոխանցում է  ԲԵԼՏԱ-ն:

Նա ցավով նշել է, որ այսօր աշխարհում որոշ պետություններ, կազմակերպություններ ահաբեկիչներին բաժանում են լավ եւ վատ խմբերի՝ ասելով , թե վատերի դեմ պայքարում պետք է գործակցել լավերի հետ:

«Լավ կամ վատ չի լինում: Կա ահաբեկչության վտանգ, որի դեմ պետք է պայքարել,- ասել է Վլադիմիր Մակեյը: - Ի տարբերություն տարածաշրջանային միջազգային այլ կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ում գոյություն ունի տեսակետների բացարձակ միասնականություն՝ կապված նոր մարտահրավերների եւ վտանգների դեմ պայքարում սերտ գործակցության անհրաժեշտության հետ», - ասել է Մակեյը:

Նա ասել է, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների այսօրվա գագաթնաժողովում ծրագրվում է ընդունել փակ բնույթի փաստաթղթերի շարք, որոնք ուղղված են կազմակերպության ռազմական բաղադրիչին՝  ռազմական գործընկերությանը:

 «Մենք վստահ ենք, որ ապագայում ՀԱՊԿ-ը կարող է դառնալ սուբյելտ, որի հետ կարող են եւ պետք է հաշվի նստեն միջազգային հարթակում», - վստահ է Վլադիմիր Մակեյը: