Ռուսաստանցի սենատոր Սուլեյման Քերիմովին կասկածում են Ֆրանսիայում հարկերից խուսափելու մեջ, որն, ընդհանուր առմամբ, կազմում է 400 մլն եվրո։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դատախազությունում իր անանուն աղբյուրներին։
Խոսքը վերաբերում է հինգ վիլլաների գնման ժամանակ հարկերի չվճարման մասին՝ սկսած 2006 թվականից: Գործակալության զրուցակիցը պատմել է, որ գումարի մի մասը՝ 40 մլն եվրո վճարվել է առձեռն՝ Շվեյցարիայում եւ Մոնակոյում հաշվեհամարներից հանելուց հետո։ Այս մասին հաղորդում է Medusa-ն:
Այս նույն գործով ձերբակալվել է նաեւ անշարժ գույքի գործակալը, որի անունը նշված չէ: Գործի շրջանակներում նաեւ հարցաքննվել են երկու ճարտարապետներ, լանդշաֆտային դիզայները եւ վիլլայի մենեջեր Քերիմովա Սեդրիկ Ֆոժրուն: Ֆոժրուն ազատ է արձակվել 140 հազար եվրո գրավի դիմաց։
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Ֆոժրուի եւ Քերիմովի ազատ արձակման դեմ, իսկ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:
Քերիմովը ձերբակալվել է նոյեմբերի 20-ին՝ Նիս ժամանելուց հետո: Նա պաշտոնապես մեղադրվում էր հարկերից խուսափելու եւ փողերի լվացման մեջ: Սենատորը ազատ է արձակվել 5 մլն եվրո գրավի դիմաց, սակայն նրան արգելվել է հեռանալ Ֆրանսիայից:
ՌԴ պաշտոնյաները եւ ԱԳՆ-ն բացատրություն են պահանջել Ֆրանսիայից Քերիմովի ձերբակալության դեպքի առթիվ, հիշեցնելով, որ նա, որպես սենատոր, ունի դիվանագիտական անձնագիր: Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է, որ Քերիմովը կարող է անձեռնմխելի լինել միայն այն ժամանակ, երբ պաշտոնական այցով ժամանի երկիր:




























