Ինստագրամի միջոցով նախագահի հետ շփվել պետք չէ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝պատասխանելով բոբսլեյի եւ սկելետոնի մեդալից զրկված ռուս մարզիկների՝ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի մասին հարցին, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ըստ նրա՝ Կրեմլում բաց նամակը դեռ չեն տեսել: «Ինստագրամի միջոցով նախագահի հետ շփվել պետք չէ», - ասել է Պեսկովը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են մարզիկների նամակը: Նա նշել է, որ ինստագրամը «երբեք Ռուսաստանի նախագահի հետ շփման գործիք չի եղել եւ, հուսով եմ, չի լինի»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բաց նամակը գրել էին սկլետոնիստներ Ելենա Նիկիտինան, որը զրկվել է օլիմպիական բրոնզե մեդալից, եւ Ալեքսանդր Տրետյակովը, որը զրկվել է Սոչի-2014–ում նվաճած ոսկուց, ինչպես նաեւ բոբսլեյիստներ Ալեքսանդր Կասյանովը, Ալեքսեյ Պուշկարովը, Իլվիր Խուզինը։




























