«Թուրքական ավիաուղիների» (THY)  գլխավոր տնօրեն Իլքեր Այջըն հայտարարել է ավիաընկերության նոր ուղղությունների նախագծերի մասին։

Թուրքական Airlinehaber կայքի փոխանցմամբ՝ THY-ի ղեկավարը շեշտել է, թե նախատեսում են թռիչքներ իրականացնել Հայաստան։ «Դեպի Հայաստան Թուրքիայից միայն Atlasglobal-մ է թռիչքներ իրականացնում։ Նախատեսում ենք մենք էլ թռչել Հայաստան»,-ասել է նա։

Նշենք, որ այս տարի հունիսի 1-ից դեպի Հայաստան պետք է թռչեր թուրքական լոուքոսթեր «Պեգասուս» ավիաընկերությունը, սակայն անհասկանալի պատճառներով այն չեղարկվեց։

Իսկ 2013 թվականի ապրիլից «Նարեկավանք Տուրը»  կազմակերպել էր Երեւան-Վան ուղիղ չվերթը, սակայն վերջին պահին դա էլ անհասկանալի պատճառներով չեղարկվեց։