ՀԱՊԿ անդամ երկրները Մինսկում հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Դրանից բացի, երկրները հայտարարություն են ընդունել ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական ներուժի ամրապնդման մասին։

Բացի այդ, ընդունվել է հռչակագիր՝ հավաքական անվտանգության պայմաանգրի 25-ամյակի եւ ՀԱՊԿ–ի 15-ամյակի կապակցությամբ։ ՀԱՊԿ երկրները ստորագրել են նաեւ Կազմակերպության գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցը։