Հավաքական անվտանգության մասին պայմանագրի (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը պատրաստ են մասնակցել Սիրիայում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչ որոշում կայացնեն երկրների ղեկավարները, դա էլ կիրականացվի: Ես միայն ասեմ, որ մեր խաղաղապահ ուժերը պատրաստ են ցանկացած առաջադրանքի եւ աշխարհի ցանկացած կետում»,- ասել է Սիդորովը՝ պատասխանելով Սիրիայում իրավիճակի կարգավորմանը ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր ներգրավման մասին հարցին:

Սիդորովի գնահատմամբ՝ ՀԱՊԿ համապատասխան խաղաղապահ ներուժը ակնհայտորեն հաստատեցին զորավարժությունները, որոնք անցկացվեցին այս տարի Ղազախստանի տարածքում: Նա նշել է, որ  «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կիրառվում են Հավաքական անվտանգության խորհրդի(ՀԱԽ) որոշման հիման վրա: Այսօր դրանք այլ պետության տարածքում կիրառելու համար հավանաբար կրկին պետք է

ՀԱԽ-ի եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումները», - ասել է Սիդորովը: