ՀԱՊԿ-ն բաց է միջազգային եւ տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ համագործակցության համար: Այս մասին ասվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարների հռչակագրում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 25-ամյակի եւ ՀԱՊԿ 15-ամյակի կապակցությամբ:

 «Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում զարգացնելու կազմակերպության օժանդակ եւ մշտապես գործող աշխատանքային մարմինների համակարգը, որը միջազգային իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում իր առջեւ ծառացած խնդիրների կատարումն է ապահովում:

Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներս, վերահաստատում ենք, որ ՀԱՊԿ-ն բաց է մյուս միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցելու համար՝ եվրաատլանտյան եւ եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման գործում եւ վճռական ենք տրամադրված անհրաժեշտ ջանքեր գործադրելու համար, որպեսզի ՀԱՊԿ-ն հետագայում էլ միջազգային հարաբերություններում շարունակի կառուցողական գործոն լինել», - ասվում է հայտարարության մեջ: