Գերմանիայում թերահավատությամբ են մոտենում Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական եւ առեւտրային բոլոր հարաբերությունները խզելու ԱՄՆ պահանջին: Գերմանիան չպետք է փակի իր դեսպանությունը Փհենյանում, ասել է ՔԴՄ/ՔՍՄ բլոկի խմբակցության արտաքին քաղաքականության փորձագետ Յուրգեն Հարդտը, հաղորդում է DW- ն:

«Հյուսիսային Կորեայի խնդիրը պետք է միայն դիվանագիտական ճանապարհով լուծել», - ասել է նա՝ նշելով, որ եվրոպացիները չեն կարող միայն ռուսական եև չինական դեսպանատների  վրա հույս դնել ընթացիկ հարցերի լուծման առումով:
 «Լավ է, որ Եվրոպան, Արեւմուտքը գերմանական դեսպանատան շնորհիվ Փհենյանում խարիսխի հնարավորություն ունեն», - նոյեմբերի 30-ին ասել էնա:

Միեւնույն ժամնակ, Գերմանիան ԿԺԴՀ հետ դիվանագիտական հարաբերություններում որոշակի սահմանափակումներ կմտցնի:
Ըստ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի՝ Փհենյանից գերմանացի դիվանագետներից մեկը հետ կկանչվի: Խոսքը սակայն ԿԺԴՀ-ում Գերմանիայի դեսպանի մասին չէ, պարզաբանում է dpa-ն: