«Հասարակությունը վաղուց չի քննադատում պատռված ջինսերը, թե՞...Թուրքիայի իշխանանական մամուլը կարծես թե սենսացիա է բացահայտել», գրում է Neue Zürcher Zeitung-ը:

Ըստ Yeni Akit թերթի՝ պատռված ջինսերը արտասահմանցի լտեսներն ու թուրքական գործակալներն  են նախընտրում հագնել, իբրեւ թե նրա համար, որ միմյանց ճանաչեն՝  ուշադրություն դարձնելով նույն տեղերում արված պատռվածքներին:

Մի քանի շաբաթ Թուրքիայում «Hero» գրվածքով շապիկներն էին իրարանցում առաջացրել:

Ըստ մեկ այլ թերթի՝ Sabah-ի այդ գրվածքը «Hoca Efendi Razi Olsun»-ի՝ «Աստված օրհնի ձեզ մեծ վարպետ»-ի հապավումն է:

 «Քանի որ  «մեծ վարպետ»-ի տակ կարելի է միայն քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին հասկանալ, որին թուրքկանա կառավարությունը 2016-ի հուլիսի հեղաշրջման փորձի մեջ է մեղադրում, պարզ է, որ այդ հագուստը մութ ուժերի տարբերակիչ իրն է», - հաղորդում է NZZ-ն:

Ըստ պարբերականի՝ անվտանգության նկատառումներով այդ շապիկներով մի քանի մարդ ձերբակալվել է:

 «Սակայն պատռված ջինսերի սիրահարներին, դա չի սպառնում», - հեգնանքով գրում է լրագորղը: Թուրքական բրենդներից միայն մեկը տարեկան մոտ 23 մլն ջինս է վաճառում, իսկ դա հավանաբար կդժարացնի այն կրողներին հետեւելը: