Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ներկայումս Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողություններ չեն ծրագրում, ներառյալ ծովային շրջափակում: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մուն Չժե Ինը, հայտնում է Yonhap գործակալությունը: Տեղեկությունը հաղորդվել է վերջին 2 օրվա մեջ 2 երկրների առաջնորդների երկրորդ հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում նրանք քննարկել են փոխգործակցության ուղիները Հյուսիսային Կորեայի հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ֆոնին:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ոչ մի անգամ չի հիշատակվել ծովային շրջափակման մասին»,-  ասել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Թրամփը եւ Ջեինը Փհենյանի վերջին սադրանքի կապակցությամբ հետագա քայլեր են քննարկել