ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջեւ տարաձայնություններ կան, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, փոխանցում է Коммерсант.ru-ն:
Դրա հետ մեկտեղ, նա նրանց հարաբերությունը «ջեմ» է որակել: «Անկասկած, նրանց միջեւ տարաձայնություններ կան, երբ հարցը վերաբերում է քաղաքականությանը: Դրանում ոչ մի կասկած չկա, դա անչափ հստակ է: Պետքարտուղարն ինքն էլ է այս մասին ասել, եւ սա է պաճառներից մեկը, թե ինչու է ԱՄՆ նախագահը նրան նշանակել, քանի որ տարբեր կարծիքներ լսելու եւ դրանց հիման վրա որոշում կայացնելու հնարավորություն ունի»,- ասել է Նաուերթը:
Նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահը եւ պետքարտուղարը վերջին օրերին 2 հանդիպում են ունեցել: Պետքարտուղարությունից հստակեցրել են, որ Ռեքս Թիլերսոնը կշարունակի իր աշխատանքը կատարել մինչ դա կցանկանա ԱՄՆ նախագահը:




























