Մալայզիան չեղարկել է թմրանյութերի մաքսանենգության համար մահապատիժը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով մալայզիական լրատվամիջոցները։
Նախկինում գործող օրենքի համաձայն՝ մահապատիժը պարտադիր եւ միակ պատիժն էր այս երկրում թմրանյութ եւ վտանգավոր դեղամիջոցներ ներմուծելու համար։
Բարձրագույն պատիժ սահմանելու համար ներմուծված թմրանյութերի ծավալի եւ քաշի շեմը որոշվում էր թմրանյութի տեսակով. հերոինի համար բավարար էր 15 գրամը, հում օփիումի համար՝ 1 կգ–ն, մարիխուանայի համար՝ 200 գրամը, կոկաինի համար՝ 40 գրամը, ամֆետամինների համար՝ 50 գրամը։
Նոր օրենքով այս քանակությամբ թմրանյութներ ներմուծելու համար կսահմանվի ոչ թե մահապատիժ, այլ ցմահ բանտարկություն։



























