ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս չի որոշել արդյոք Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ, թե ոչ։ Այս մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Որքանով ես եմ հասկանում, նախագահը պետք է մինչեւ դեկտեմբերի 4-ը Կոնգրեսին տեղյակ պահի, թե երկարաձգում է արդյոք դեսպանատան տեղափոխումը, թե ոչ։ Նախագահը լրջորեն ուսումնասիրում է այդ հարցը։ Բայց ես ուզում են նշել, որ այդ որոշումը դեռ չի կայացվել»,– ասել է նա։




























