Եվրամիության ընդլայնումը հարց է, որը մշտապես քննարկվում է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող թուրքագետ Վիկտոր Նադեին–Ռաեւսկին։
Նրա խոսքով՝ ԵՄ–ն ի սկզբանե նպատակաուղղված էր ընդլայնման, քանի որ այդպիսին է այդ կազմակերպության կառուցվածքը։ «Այն ի սկզբանե այդպես էր պլանավորված եւ այդ պատճառով ընդլայնման բացակայության դեպքում նոր շուկաներ չեն հայտնում, ինչը բերում է ԵՄ գոտում լճացման»,– ասել է Նադեին–Ռաեւսկին՝ հավելելով, որ նախկինում ԵՄ–ն արդեն ընդլայնվել է տնտեսապետ թույլ պետությունների հաշվին, եւ որ հերթական տնտեսապես անկայուն պետությունների ընդգրկման ճանապարհով այդ կառույցի ընդլայնումը, ինչպիսիք են Սերբիան, Մակեդոնիան եւ Ալբանիան, վկայում է այն մասին, որ ԵՄ դիրքերի նշանակալի ամրապնդում եւ շուկաների մեծացում տեղի չի ունենա։ Ավելին՝ փորձագետը կարծում է, որ ԵՄ–ն խնդիրներ կունենա, որոնք կծագեն այդ երկրների անդամակցությանը զուգահեռ։
Հիշեցնենք, որ ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը նոյեմբերի 28-ին հայտարարել էր, որ անդամ երկրները պատրաստ են դիտարկել Բալկանյան նոր երկրների անդամակցության հարցը։




























