Եթե պատմության մեջ խորանանք, ապա Հայաստանին եւ Եվրոպային կապել են մեծ թվով ընդհանուր էջեր: Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտերգրման հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենհաուերի» հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի աջակցությամբ անցկացվող լսումների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով՝ իսկ հիմա ժամանակն է, որ գրենք ընդհանուր պատմության ժամանակակից էջը, որն ապագային է միտված: «Մենք դրա համար ցանկություն, պոտենցիալ, հնարավորություններ ունենք, ինչպես նաեւ այն քաղաքական կամքը, որն ապահովում է Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության նորագույն գործընթացը»,- նշեց Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկեորության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:




























