Հնդկաստանի հարավային նահանգներում «Օքհի» անունը ստացած ցիկլոնի հետեւանքով զոհվել է ոչ պակաս քան 8 մարդ, 86-ն անհետ կորել է, հայտնում է հնդկական NDTV-ն:
Հեռուստաալիքի տեղեկյություններով՝ փոթորիկը սկսվել է նոյեմբերի 30-ին երկրի հարավային նահանգներում՝ Քերալայում եւ Թամիլանդում: Ներկայումս առնվազն 845 մարդու տարհանել են Թամիլանդի ցածրադիր վայրերից: Մեկնարկել են 86 ձկնորսների որոնողական աաշխատանքները, որոնք ծով էին դուրս եկել 50 նավակներով:
Սպասվում է, որ փոթորիկը մեկ ամբողջ օր կշարունակվի Հնդկաստանի հարավային նահանգներում, ինչպես նաեւ Անդամանի եւ Նիկոբարի կղզիներում եւ Հնդկաստանի դաշնակից Լաքշադվիլ կղզային տարածքում:
⚡️ “#CycloneOckhi heads towards Lakshadweep, Kerala, Tamil Nadu on high alert”https://t.co/xfbG1MW5Ma
— NDTV (@ndtv) 30 ноября 2017 г.



























