Նովոսիբիրսկի բնակիչը դատարանի առջեւ կկանգնի տղամարդուն մարզասուսերով սպանելու համար, որը պատահաբար ականատես է դարձել թմրանյութերի պահոցի նրա որոնումներին, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ մարզային քննչական վարչությանը:

Քննության տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 18-ին 35-ամյա տղամարդը թմրանյութի պահոցը որոնելիս վիճաբանել է 32-ամյա բնակչի հետ, որը կանգնած էր մուտքերից մեկի մոտ եւ հետեւում էր տեղի ունեցողին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վարչությունից հայտնել են, որ հարաբերությունների պարզաբանման ընթացքում մեղադրյալը մարզասուսերով 2 անգամ խոցել է հակառակորդին եւ թաքնվել: Տուժողը կարողացել է միայն մուտքին հասնել, որտեղ մահացել է կրծքավանդակի կտրող-ծակող թափանցող վիրավորման հետեւանքով:

Ոստիկանները կասկածյալին ձերբակալել են: Նա նախկինում գողության համար դատապարտված տեղացի է:

«Սպանության» մեղադրանքով հարուցված քրեական գործը կքննի Նովոսիբիրսկի Ձերժինսկու շրջանային դատարանը: