Ռուսաստանը հույս ունի ապագայում օգտագործել Եգիպտոսի օդային տարածքը եւ ռազմական օդանավակայանները, հայտնում է dpa-ն:

Այսպիսի օգտագործման կարգը որոշված է միջկառավարական համաձայնագրով, որի նախագիծը հրապարակվել է իրավական տեղեկատվական պորտալում:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Պաշտպանության եւ ԱԳ նախարարություններին հանձնարարել է Կահիրեի հետ համապատասխան բանակցություններ վարել եւ հնգամյա համաձայնագիր ստորագրել, որն արդեն ստացել է ՌԴ կառավարության հավանությունը:

Համաձայնագրի նախագծում նշված է, որ Եգիպտոսի օդանավակայններում ռուսական օդանավերի համար պետք է սարքավորված կայան եւ հսկողություն ապահովվի, իսկ դրանց անձնակազմերի համար՝ անվանգություն:

Եգիպտոսի հետ համաձայնագիրը Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի դիրքերն ավելի կամրապնդի, հատկապես հարեւան Լիբիայում իրավիճակի անկայունության ֆոնին, նշել է dpa գործակալությունը: