Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 93,351,021 ԱՄՆ դոլար  483.31 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել  99,093,707 ԱՄՆ դոլար 484.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 30,500,000 դոլարի առք եւ վաճառք 484.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,186,349 եվրո 573.27դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18,414,440 եվրո 576.67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,890,525,918 ՌԴ ռուբլի 8.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 475,669,008 ՌԴ ռուբլի 8.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.2 մլն ԱՄՆ դոլար: